Նախագահը լսեց մեր տեսակետները, առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի․ Արթուր Վանեցյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիքի փրկության» շարժման մասնակիցներին։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր՝ մարտ 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկելուն։ Նախագահը լսել է լսեց իրենց տեսակետները և ասել, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի։

«Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,- ասաց Վանեցյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել