Ոստիկանները Բաղրամյան պողոտայից դանակով զինված հարբած տղամարդու են բերման ենթարկել

Ոստիկանները հարբած տղամարդու են բերման ենթարկել Բաղրամյանի վրանային ճամբարից, նրա ձեռքում դանակ է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

«Երեքշաբթի երեկոյան խորհրդարանի դիմաց հավաքվել էին ընդդիմության մի քանի փոքր խմբեր: Նրանք կարմիր ժապավեններ կապեցին խորհրդարանի ճաղերին՝ զոհված զինվորների անուններով։

Աննկատելիորեն վրաններից մեկը մտավ դանակով ոչ սթափ մի տղամարդ: Նա չբացատրեց իր գործողությունների պատճառները,  ընդդիմության մյուս ներկայացուցիչները նրան դուրս բերեցին վրանից և հանձնեցին ոստիկանական ուժերի: Ոստիկանները նրան բերման են ենթարկել՝ բացատրություն ստանալու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը»,-նշվում է լուրի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել