Այսուհետեւ Երեւանում շինհրապարակները կկահավորվեն լուսանկարում ներկայացված դիզայնի պաստառներով։ Ավագանին վերջին նիստերից մեկում համապատասխան որոշում կայացրեց: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Նոր շինարարություն սկսողներին Երևանի քաղաքապետարանը շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի նոր ձևավորում է առաջարկում։ Այս ձևավորումը պարտադիր է օգտագործման համար։
Տպագրության համար համապատասխան ֆայլերը կառուցապատողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի «Քաղաքաշինություն» բաժնից»,-նշվում է հայտարարության մեջ։