Փետրվարի 26-28-ը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ արտագնա աշխատանքային քննարկում կազմակերպեց:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
«Քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» նախագիծը, որն Ազգային ժողովում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Հանդիպմանը մասնակցեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Բարձրագույն դատական խորհրդի, Ազգային անվտանգության ծառայության, քննչական մարմինների, Ոստիկանության, Փաստաբանների պալատի, Արդարադատության նախարարության, Դատախազության ներկայացուցիչներ եւ ոլորտի այլ պատասխանատուներ:
Նախագծի մշակման աշխատանքային խումբը իրավասու եւ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ բազմակողմանի քննարկեց օրենսգիրքը: Մինչ երկրորդ ընթերցումը, օրենսգրքի կատարելագործմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն»,- ասված է հայտարարության մեջ: