Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ ուսուցչի մրցույթի կարգում կատարված փոփոխությունների մասին

Փոփոխության է ենթարկվել և պաշտոնապես հրապարակվել է ուսուցչի մրցույթի կարգը։ Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սոպրատի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Կարևոր փոփոխություններից են.

Ուսուցչի մրցույթի հայտարարության տեսանկյունից կատարված փոփոխությունները, որոնք թույլ կտան առավել լայն իրազեկել շահառուներին, մասնավորապես, ի տարբերություն նախորդ կարգի, հայտարարությունը պետք է հրապարակվի ոչ միայն Կրթություն շաբաթաթերթում և տեղական մամուլում, այլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, համապատասխան պետական լիազորված մարմնի կայքէջերում, կարող է հրապարակվել նաև առցանց լրատվամիջոցներում և հարթակներում:

Մրցույթի անցկացման ընթացքում հարցաշարերի և տրվող հարցերի բնույթի հստակեցումը և շեշտադրումը իրավիճակային, մանկավարժական և մեթոդական հարցերի վրա՝ ի տարբերություն գործող կարգի, որով հարցերի բնույթի վերաբերյալ հստակեցումներ չկային։ Մասնավորապես, ամրագրվել է, որ մրցույթն անցկացվում է երկու՝ թեստավորման և հարցազրույցի փուլերով։

Թեստավորման փուլում հարցաշարը պետք է կազմված լինի հետևյալ բաղադրիչներից՝

  • կրթության բնագավառի օրենսդրություն – 30%, մանկավարժական,
  • հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում – 70%։

Հարցազրույցի փուլում տրվում է 5 հարց, որոնք իրավիճակային են և ուղղված են մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների և հմտությունների բացահայտմանը։

Հստակեցվել և մանրամասն նկարագրվել են գնահատման և բողոքարկման ընթացակարգերը, ինչը թույլ կտա նվազեցնել եղած խնդիրները։ Առավել կանոնակարգվել են նաև այլ գործընթացները և ժամկետները։

Մանրամասները՝ այստեղ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել