Դատարան ուղարկված գործերով 20 անձանցից 4-ն ունեցել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2020թ. նշված հանցատեսակներով արձանագրվել է 16 դեպք:

Քննված 16 քրեական գործերից 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատարան ուղարկված գործերով 20 անձանցից 4-ն ունեցել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել