«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Գլխավոր հաշվապահ»-ի թափուր հաստիքը համալրելու նպատակով

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Գլխավոր հաշվապահ»-ի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Պարտականություններ՝

Կազմակերպության բյուջեների կազմում և կատարվելիք ծախսերի (աշխատավարձային ֆոնդ, գնումների պլան, ընթացիկ և մեկանգամյա ծախսեր ) պլանավորման հաշվարկների (բյուջետային և արտաբյուջետային) իրականացման կոորդինացում

Դրամական հոսքերի կանխատեսում, պլանավորված և փաստացի կատարված ծախսերի համեմատական վերլուծությունների իրականացում, հաշվետվությունների պատրաստում

ՀՀ օրենսդրության համաձայն աշխատավարձի, արձակուրդային վճարների, նպաստների, պարգևատրումների, գործուղումների և այլ վճարների հաշվարկի և վճարումների կազմակերպում և աշխատանքների վերահսկում, համապատասխան հաշվապահական փաստաթղթերի ստուգում և ստորագրում

Աշխատակիցների ազատման դեպքում վերջնահաշվարկների կազմում և վճարումների իրականացում

Կազմակերպության հիմնական միջոցների շարժի վերահսկում, տվյալների ստուգում, շահագործումից հանելու և շահագործմանը հանձնելու ժամանակ համապատասխան ձևակերպումների իրականացում

Հարկային հաշվետվությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ստուգում և հաստատում, համապատասխան մարմիններին ժամանակին և պատշաճ ներկայացում

Դոնոր կազմակերպությունների կողմից պահանջվող հաշվետվությունների ստուգում և հաստատում, համապատասխան մարմիններին ժամանակին ներկայացում

Կազմակերպության տարեկան գույքագրման աշխատանքների վերահսկում, վերլուծությունների ստուգում և հաստատում

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և կազմակերպության կանոնադրության սահմաններում վերադասի այլ հանձնարարությունների կատարում

Սահմանված պահանջներ՝

Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում

Առնվազն 2 տարի մասնագիտական աշխատանքային փորձ, որից մեկ տարին ղեկավար պաշտոններում, նախընտրելի է բյուջետային կամ շահույթ չհետապնդող կազմակերպություններում կամ ՀՀ պետական համակարգում

ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների գերազանց իմացություն

Հաշվապահական ծրագրերի իմացություն (Հայկական ծրագրեր, 1C և այլն)

Կանխատեսումների իրականացման և բյուջեի պլանավորման հմտություններ

Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն

Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ

Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Ղեկավարման հմտություններ

Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ

Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում

Համակարգչի լավ իմացություն (MS Office, Internet)

Ինքնակենսագրականները ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected], վերնագիր բաժնում նշելով` «Գլխավոր հաշվապահ»

Դիմելու վերջնաժամկետը` մարտի 3, ժամը 17:00:

Հարցազրույցը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը՝ 12:00:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել