Էրդողանը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարություններ արեց օրակարգային հարցերի վերաբերյալ, փոխանցում է Sputnik-ը։

Գնահատելով Հայաստանում տեղի ունեցածը ՝ Էրդողանն ասաց. «Մենք դեմ ենք բոլոր տեսակի հեղաշրջումներին, մեզ համար հեղաշրջումներն անընդունելի են։ Զինվորականները չպետք է ձեռնարկեն հեղաշրջում։ Կառավարության փոփոխություն պետք է տեղի ունենա Հայաստանի ժողովրդի կողմից և այդ հարցը պետք է լուծի հայ ժողովուրդը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, որով պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագ արձագանքեց հայտարարությանը։ 

«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ»։

Ընդդիմությունը փակել է Բաղրամյան պողոտան և շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել