ՆԱՏՕ-ի արձագանքը՝ հայաստանյան վերջին իրադարձություններին

ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը, կողմերին կոչ է անում խուսափել սրացումից և բոլոր տարաձայնությունները լուծել Սահմանադրության շրջանակներում, Twitter- ում գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

«Մենք ուշադիր հետևում ենք մեր գործընկեր երկրում`Հայաստանում, իրադարձությունների զարգացմանը: Կարևոր է խուսափել այնպիսի բառերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Քաղաքական ցանկացած տարաձայնություն պետք է լուծվի խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ համաձայն Հայաստանի Սահմանադրության։», – գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել