ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին զանգահարել է հանրապետությունում իրավիճակի սրման ֆոնին:
Ինչպես փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները, Պուտինը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել։
«Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը», – հավելել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Իր հերթին, Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «Պուտինը աջակցություն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման համար»: