Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում բավական բարձր է

Այսօր տեղի ունեցավ սեմինար-քննարկում Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քրեականացման վերաբերյալ: Վերջինս կազմակերպել էր Հայաստանում Եվրոպական միությանը պատվիրակությունը:

 

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՄ Հայաստանի պատվիրակության գործառնությունների բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գայրանը: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար` անկեղծ և ակտիվ աշխատաժողովի հույս հայտնեց:

 

«Սեմինարի նպատակն է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվեցնիայիով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների քրեականացումը, որը ԵՄ օրակարգի առաջնային քայլերից է: Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական ղեկավարությունը իր պատրաստակամությունն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչը հատկապես դրսևորվել է պետական հայտարարություններով, ծրագրերով ու ռազմավարություններով»:

 

Ինչպես նշեց Գայրանը, ի հեճուկս որոշ առաջընթացի կոռուպցիայի ընկալումը Հայաստանում բավական բարձր է. «2012 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսի արդյունքներով 176 երկրների շարքում Հայաստանը 50-րդ տեղն է գնահատվում: Մենք բոլորս գիտենք, որ կոռուպցիան խոչընդոտում է նախևառաջ տնտեսական աճին: Գլոբալ մրցունակության 2012թ. հաշվետվությունը կոռուպցիան ներկայացնում է որպես ամենախնդրհարույց գործոնը երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար»:

 

Աշխատաժողովի ժամանակ ելույթի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը: Նա ևս շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և կազմակերպիչներին:

 

«Մենք արդեն ավարտին ենք հասցնում ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի շրջանակներում իրականացվող Հայաստանի մոնիթորինգը: Իրականում ՀՀ-ի կողմից իրականացվող քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում բազմաթիվ են և բավական խիտ: Եթե սկսենք միջազգային շրջանակներում իրականացվող համագործակցությունից` կարող ենք սկսել ՄԱԿ-ի կոնվենցիայից և շարունակել «Տնտեսական համգործակցության զարգացման կազմակերպությունից»,- տեղեկացրեց Կիրակոսյանը:

 

Այնուհետև ելույթ ունեցավ Լոնդա Էսաձեն` հայտնելով, որ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան իր աստվծաշունչն է. Իմ խոսքի առաջին մասում կփորձեմ բացատրել կոնվենցիայի իրականացման հիմնական միտուները , վերանայման գործընթացը, իսկ արդեն երկրորդ մասում կխոսեմ կոնվենցիայի քրեական դրույթներ պարունակող հոդվածների մասին»:

 

«Վստահ եմ, որ մենք շատ ինտերակտիվ քննարկում կունենանք` պարզելու համար, թե Հայաստանի պարագում, որ դրույթներն են կիրառելի»:

 

Արև Ավագյան

 

Աղբյուրը` Իրավաբան․net

 

 

 

 

Սույն  հրապարակումը պատրաստվել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել