Հանդիպել են Երևանի և Ստեփանակերտի ավագանիների ներկայացուցիչները

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ավագանու անդամները երևանյան գործընկերների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել իրենց կյանքը Հայրենիքի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Այնուհետ Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են հայոց երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայմանն առնչվող հարցեր:

Երևանի ավագանու անդամները, ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության կարևորությունը՝ նշել են, որ Երևանը շարունակելու է համակողմանի աջակցություն ցուցաբերել Ստեփանակերտին՝ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքերը քաղաքում վերացնելու գործում:

Ստեփանակերտի ավագանու անդամներն իրենց հերթին նշել են, որ հետպատերազմյան այս փուլում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնումն ու աջակցության ծրագրերի իրականացումն առավել քան կարևոր է և անհրաժեշտ»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել