Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան լքում է պաշտոնը: Այս մասին Գախարիան քիչ առաջ հայտարարեց հատուկ ճեպազրույցի ընթացքում, փոխանցում է Aliq.ge-ն։
Ինչպես նշեց Գախարիան իր որոշումը կապված է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հանդեպ դատարանի որոշման հետ:
Գախարիայի խոսքով, հրաժարականի պատճառը նշվածի վերաբերյալ իշխող թիմի հետ համաձայնության չհասնելն է: