Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մոտ հաճախ են կրակոցներ հնչում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Ագարակի համայնքապետ Հայկ Սահակյանը:
«Այս պահին կրակոցներ չեն հնչում նորմալ վիճակ է, բայց հաճախակի են լինում»,-ասաց համայնքապետը: Թե ի՞նչ տրամաչափի զենքերից են կրակում, Հայկ Սահակյանն ասաց, որ չի կարող ասել:
Համայնքի խնդիրներից մեկն այն է, որ արոտավայրերը մնացել են թշնամու օկուպացրած տարածքում:
«Անասունները, որ գնում էին արածելու, հիմա իրենց տարածքներն են, անասունները գոմում փակված են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանմ այսօր՝ փետրվարի 15-ին տեսանյութ էր հրապարակել և գրել. «Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»: