Ռուս խաղաղապահները Շուշի են ուղեկցել ադրբեջանական 60 բեռնատար մեքենա

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին թվագրված եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են օժանդակել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական ​​մարմիններին քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու և պայմաններ ստեղծելու հարցում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ադրբեջանական կողմի խնդրանքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտային միջոցների երկու ավտոշարասյունի Լեռնային Ղարաբաղի տարածքով տեղաշարժի անվտանգությունը: Ավելի քան 60 բեռնատար, Ռուսաստանի զինված անձնակազմի ուղեկցությամբ, շինանյութեր է մատակարարել բնակավայրի ենթակառուցվածքները վերականգնելու համար:

Ռուսական խաղաղապահ զորակազմը կշարունակի նպաստել եռակողմ համաձայնագրի խստորեն իրականացմանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել