Իսպանացի հետազոտողները մի քանի հարյուր հիվանդների մոտ ուսումնասիրել են կորոնավիրուսի ընթացքը և հայտնաբերել հիվանդության հինգ տարօրինակ ախտանշաններ, գրում է Daily Express-ը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Մադրիդից մի խումբ գիտնականներ հարցազրույց են վերցրել կորոնավիրուսով վարակված 666 հիվանդներից և նրանցից մոտ մեկ քառորդի մոտ հայտնաբերել են ախտանշաններ, ինչպիսիք են լեզվի այտուցը և բորբոքումը, դրա վրա եղած ուռուցիկներն ու բծերը, ինչպես նաև բերանի խոռոչում արյան զեղումներ ու խոցեր:
Բացի այդ, յուրաքանչյուր տասներորդ հիվանդի մոտ ափերի և ոտքերի հատվածում այրվելու զգացողություն է եղել: Նշվում է, որ այս ախտանշանը գրանցվել է միայն թոքաբորբով տառապող մեծահասակ հիվանդների մոտ, ուստի բժիշկները խորհուրդ չեն տալիս օգտագործել այն որպես համընդհանուր ախտանշան կորոնավիրուսի ախտորոշման ժամանակ:
Աշխարհում կորոնավիրուսով վարակված է շուրջ 104 միլիոն մարդ, մահացել է գրեթե 2,3 միլիոն մարդ: Վարակվածության և մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել են ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում: