ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ26-21.4-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի է ունենալու 2021 թվականի փետրվարի 9-ին, ժամը 10:00-ին՝ ք․ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
-անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
-կրթությունը հավաստող փաստաթուղթ.
-աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
-արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:
Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, hավասարակշռված, նախաձեռնող և պատասխանատու:
Քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ26-21.4-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):
Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Տերյան 89:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2021 թվականի փետրվարի 5-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զագահարել 010-515-756 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն [email protected] Էլեկտրոնային փոստի հասցեին: