Քննարկվում է առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրման նախագիծը․ 17 հաստիք կավելանա

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 3-ին, արտահերթ նիստին քննարկվում է կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով ներկայացրեց նախագիծը, նշեց, որ առաջարկվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրում։

«Նախատեսվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ լինեն, ովքեր ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները:

Օրինակ՝ խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

դատական համակարգում առնվազն 17 հաստիք կավելանա, որոնցից առնվազն 8-ը՝ Երևանում, Վերաքննիչ դատարանում նախատեսվում է 3 հաստիքի ավելացում։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել