Երեք ամիս է անցել, ՀՀ ֆինանսավորմամբ մի տուն չի կառուցվել, ձեռքներդ լվացա՞ք Արցախից․ Տարոն Սիմոնյան

Արդեն երեք ամիս է անցել, Հայաստանի ֆինանսավորմամբ Արցախում մի տուն չի կառուցվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Էդ մենք էինք հա՞, էս աշխարհում ու էս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության երաշխավորը։ Հայաստանն էր հա՞, ամբողջ խոչընդոտն իր վրա վերցրել։ Ադրբեջանի Հանրապետությունը եղել ու շարունակում է մնալ տարածաշրջանի միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական երաշխավորը․ ինչու՞, որովհետև ահաբեկչական պետություն է, որովհետև պատերազմական հանցագործություններ է կատարում, ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային հանցագործնների հավաքածու է։ Եվ էս պայմաններում խոսում են, իբր թե ամեն ինչ անցավ, եկեք անցյալին չանդրադառնանք, նայենք առաջ ու գնանք, տեսնենք ինչ առևտուր ենք անում Ադրբեջանի հետ, ճանապարհներ բացենք և այլն։ Եթե էս միտումով եք պատրաստ ձեր ազգային քաղաքականությունը կառուցել, ապա ես ազգային որևէ տարր չեմ տեսնում ձեր քաղաքականության մեջ»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել