Փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին բոլորս՝ Ազգային ժողովի շենքի մոտ. Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածե, որում նշվում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը:

Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրված են հակապետական օրինագծեր:

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ:

Հայրենիքի փրկության շարժում»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել