Դոլարի փոխարժեքի տատանումների ու վերջին շրջանում փոխարժեքի նկատելի բարձրացման ֆոնին հիփոթեքային շուկայում որոշակի խնդիր են առաջացել։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին այսօր՝ փետրվարի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ թեմայի վերաբերյալ հարց ուղղեցին լրագրողները։ Նշվեց, որ գնորդները մի փոխարժեքով պայմանավորվել են՝ բնակարան ձեռք բերելու համար, դոլարով չափը որոշելու ու դրամով վճարելու արդյունքում խնդիրներ են առաջանում, այդ թվում՝ ֆինանսական կայունության հետ կապված։
Տոկոսադրույքի վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ մենք դիտարկում են դրամավարկային փոփոխականները, սակայն տվյալ պարագայում վարկավորման տեմպերի դանդաղումը մեծ մտահոգություններ է առաջցնում մեզ մոտ։ Ուստի մենք ուշիուշով հետևում ենք թե՛ անշարժ գույքի գների զարգացումներին, թե իրականացվող գործարքներին, թե մատնանշած որոշակի ռիսկերին, որոնք կարող են հանգեցնել ֆինանսական համակարգի հետ կապված խնդիրների»,-ասաց Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ երբ որոշում կայացվեց ունենալ ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, որոշման հիմքում ընկած էր այն պարզ թեզը, որ փոխարժեքը պետք է լինի այն փոփոխականներից մեկը, որը ճգնաժամի ժամանակ իր վրա պետք է վերցնի հարվածի ուժգնության առնվազն մի մասը։
«Բոլորի ակնկալիքը 2020 թվականի հետ՝ ՀՆԱ-ի մոտ 7-8 տոկոս անկման շրջանակներում է։ Դա նշանակում է, որ առնվազն մեր հայրենակիցների եկամուտների նվազում ենք ունենալու։ Եվ այդ պարագայում ակնկալել, որ հիփոթեքը կամ այն, ինչ-որ երկարաժամկետ վարկավորման հետ են կապված՝ նույն թափով են շարունակելու և աճելու՝ ինձ թվում է լավատեսական է»,-ասաց ԿԲ նախագահը։