Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Զ. Հարությունյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝
Զարուհի Հարությունյանին՝ 2021 թվականի հունվարի 27-ից նշանակել «Թիվ 15 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»։