Մառնեուլի բնակիչ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական համարանիշներով ավտոմեքենաներին․ պատգամավոր

Վրաստանի հանրապետության Մառնեուլի, Ռուսթավիի շրջանում գտնվող մի շարք բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով քիչ առաջ դիմեցի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Այս մասին հայտնում է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ցավոք սրտի տհաճ եւ վտանգավոր միջադեպ է գրանցվել. ըստ ամենայնի Մառնեուլի բնակիչ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական համարանիշներով ավտոմեքենաներին, կոտրել որոշների ապակիները եւ, վարորդների պնդմամբ, խոչընդոտներ են հարուցել տեղաշարժվելու հարցում: Խոսքը մոտ տասնյակ բեռնատարների մասին է:

Նախարարին խնդրել եմ բարձրացված հարցի օպերատիվ լուծման հանձնարարական՝ հայկական համարներով ավտոմեքենաների անվնաս Հայաստան գալու համար: Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն անպատիժ չեն թողնի այս հանցագործությունը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել