Կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է․ ԱՆ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է: Վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար հանրապետության ամբողջ տարածքում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Դրա հետ մեկտեղ որոշ սահմանափակումներ մեղմացվել են: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

«Կայուն իրավիճակը պահպանելու և վարակի տարածման ռիսկն ավելի նվազեցնելու նպատակով շարունակում է կարևոր մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը:

Մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է` կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային։

Հետևելով այս կանոններին` մենք հնարավորություն կունենանք կանխել հիվանդության տարածումն ու վերադառնալ բնականոն կյանքին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել