Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը շուտով հանդես կգա ճեպազրույցով

Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնում է.

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ,
Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը։

Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին, տեղական և միջազգային գործընկերներին, մարզի ՏԻՄերին, զանգվածային լրատվության միջոցներին, այս դժվար ժամանակահատվածում մարզի առջև ծառացած հիմնախնդիրներից դուրս գալու ճանապարհին ցուցաբերած աջակցության և փոխգործակցության համար»։

Նա նաև նշել է, որ մոտակա օրերին կազմակերպվող ճեպազրույցի շրջանակում կպատասխանի լրոգրողների հուզող հարցերին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել