Գյումրիում ցրտահարությունից մահացել է 70-ամյա տարեց կին

Գյումրիում ցրտահարությունից մահացել է 70-ամյա տարեց կին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը։

«Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը: Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70- ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն: Անկեղծ ասած ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ…»,-ասված է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել