2020 թ-ին Արարատի մարզում ծնվել է 1487 երեխա

2020 թ-ին Արարատի մարզում ծնվել է 1487 երեխա։ Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանը։

«Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով` 2020 թվականի դեկտեմբերին Արարատի մարզում ծնվել է 131 երեխա՝ 75 տղա և 56 աղջիկ:

Ամփոփելով տարին՝ նշենք, որ նախորդ տարվա ընթացքում մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում ծնված երեխաների թիվը կազմել է 1487: Մասնավորապես, Արտաշատի ԲԿ-ում ծնվել է 390 երեխա, Վեդու ծննդատանը՝ 518 երեխա, Արարատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 338 երեխա, Մասիսի ԲԿ-ում՝ 241»,- ասված է հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել