ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել զինծառայության ընթացքում աչքի ընկածներին։