Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում գոյակցության համար՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության։ Այդ մասին նա ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, գրում է «Վեդոմոստին»։
«Մենք ցանկանում ենք պայմաններ ստեղծել, որոնք կապահովեն համագոյակցությունը Լեռնային Ղարաբաղում առանց խաղաղապահ ուժերի կամ դիտորդական գործունեության անհրաժեշտության։ Երբ դա տեղի ունենա, հուսով եմ՝ մենք մեկ անգամ ևս աշխարհին ցույց կտանք ռուս-թուրքական գործընկերության արդյունքները»,- գրել է Էրդողանն իր Տելեգրամ-ալիքում։
Էրդողանը նշել է նաև, որ Պուտինի հետ խոսակցության ժամանակ գնահատվել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման համատեղ ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքը։