ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապանում բնակիչների ու համայնքային մարմինների հետ մեր քննարկումները վեր հանեցին կարևոր տվյալներ, որոնք սահմանների որոշման գործընթացում ուղիղ կապ ունեն մարդու իրավունքների (կյանքի, սեփականության իրավունք և այլն):
Առկա են տվյալներ, որ 1985-1986թթ. Ադրբեջանի հետ ստեղծված համատեղ հանձնաժողովը, օրինակ, Կապանի տարածաշրջանի գյուղերում իրականացրել է սահմանանշումներ հատուկ բետոնե սյուներով: Դրանց վրա, օրինակ, առկա է ԽՍՀՄ մուրճն ու մանգաղը:
Ինչպես քաղաքացիները նշել են, սահմանային բնակիչների իրավունքների տեսանկյունից դա եղել է կարևոր:
Կարծում եմ՝ այս հարցերը նույնպես օգտակար կլինեն: Այս հարցերը մենք առանձին կներկայացնենք մեր գործընկերներին՝ ՀՀ իրավասու մարմիններին»:
Մանրամասները՝ տեսանյութում։