ԵՊՀ իրավագիտության ֆակուտետի ուսանողական խորհուրդը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 11-ին, կյանքից հեռացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ պարոն Գևորգ Հովսեփյանը:
«ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը, ֆակուլտետի ուսանողության անունից, հայտնում է իր խորը ցավակցությունը:
Պարոն Հովսեփյանի ավանդը ուսանողների կրթության և որպես հայ մարդ արժեհամակարգի ձևավորման գործընթացում անգնահատելի է: Վերջինիս՝ հայրենիքին մատուցած մեծ ավանդը և ուսանողներին ժառանգած գիտելիքներն ու գաղափարները միշտ վառ կմնան բոլորիս սրտերում ու հուշերում:
Հ.գ. Հարգելի՛ ուսանողներ, պարոն Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը՝ 18։00-ին, Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում»,-նշված է հայտարարության մեջ։