Արդարադատության նախարարությունը պայմանագիր չի ստացել․ նախարարությունից հերքում են

ՀՀ արդարադատության նախարարությունը հերքում է տարածել, որում ասվում է․

«Նախարարությունը պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»։

Հավելենք, որ Mediaport տելեգրամի ալիքի հայտարարության համաձայն, Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով  ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։

«Նախատեսվում են նաև նոր զիջումներ։ Արդարդատության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝  ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և այսօր «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով»,-ասված է հրապարակման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել