Ինչպես և խոստացել ու երդվել էի՝ առաջիկայում ես, իմ թիմը մեզ նվիրելու ենք դատաիրավական համակարգի վեթինգին. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես և խոստացել ու երդվել էի անցած տարեվերջին, առաջիկայում ես, իմ թիմը մեզ նվիրելու ենք դատաիրավական համակարգի վեթինգին։ Սուրբ ծննդյան տոներից անմիջապես հետո կմեկնարկի վեթինգի հայեցակարգի, օրենքի մշակման, քննարկումների խորքային աշխատանքները, քննարկումներ, որոնց մի մասին հաղորդակից կլինի նաև հանրությունը։ Արդեն մոտ մեկ տասնյակ իրավաբաններ են ուղարկել իրենց հայտը՝ մասնակցելու այս հայրենանվեր գործին, ինչի համար խորին շնորհակալություն ենք հայտնում։
Բառացիորեն շատ շուտով կմեկնարկի նաև ՄԱՀՀԻ նոր կայքէջը, որտեղ կանոնավոր կտեղադրվեն հոդվածներ, վերլուծություններ ու հետազոտություններ այդ թեմայով։

Կմերկնարկի նաև դատավորների, դատաիրավական համակարգի այլ ներկայացուցիչների “քաղաքացիական վեթինգի” բաժինը։ Քաղաքացիական կամ ժողովրդական վեթինգ, քանի դեռ պետությունը չի սկսել դա անել պաշտոնապես։ Այդ բաժնում կզետեղվեն դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչները, որոնց կապերը, ունեցվածքը, ունեցած խնդիրները, միգուցե՝ նրանց վրա ունեցած կոմպրոմատները ազդում են դատական արդարադատության իրականացման գործընթացի վրա։ Միայն չոր փաստեր, և ուրիշ ոչինչ։
Հաշված ամսիների ընթացքում օրենքի նախագիծը կներկայացնենք Ազգային ժողովին ու կառավարությանը։ Դա լակմուսի թուղթ ու թեսթ է լինել մեր իշխանության համար, թե որքանով են ցանկանում իրականություն դարձնել այդ առանցքային ռեֆորմը։

Այս տարիներին դատաիրավական համակարգում իմ ունեցած բազում գործերը շատ մեծ ինֆորմացիա են տվել շատ ներկայացուցիչների, նրանց ստվերային ու այլ կապերի մասին։ Հուսով եմ, կհասնենք ու կկարողանանք նաև հանրության աջակցությամբ տվյալների այդ բազան համալրել այլ անուններով, ովքեր դատաիրավական համակարգում անելիք չունեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել