Զարիկ մայրիկն էր զանգել՝ Դուշման Վարդանի մայրը, ասում էր՝ Վարդանիս տուն-թանգարանը Շուշիում հրկիզել են. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ, քրդագետ «Հայոց Հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զարիկ մայրիկն էր զանգել՝ Դուշման Վարդանի մայրը․․․ Հզոր անհատականություն, հզոր ՄԱՅՐ․․․ Ինձ ուժ էր տալիս, ասում էր՝ Վարդանիս տուն-թանգարանը Շուշիում հրկիզել են, բայց ոչինչ, Շուշին նորից մերը կլինի, ավելի մեծ տուն – թանգարան կունենա Վարդանս։

Երկար խոսեցինք, վերջում ասաց՝ չեմ ուզում, որ Եռաբլուրը սովորական գերեզմանոցի նմանվի, այն զորամաս է, հաղթած տղերքի զորամասն է, այնտեղ պետք է գնալ միայն հպարտանալու և երդվելու հաղթանակի և վրեժի համար․․․
Զարիկ մայրիկ ջան, Դուք տեսնելու եք Շուշիի ազատագրումը․․․»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել