61-ամյա քաղաքացին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 2 հոգու. ոստիկանություն

Հունվարի 3-ին, ժամը 15.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրված-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Նալբանդյան գյուղի երկու բնակիչ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի 61-ամյա բնակիչը իրենց տան դիմաց, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծալովի դանակով հարվածներ է հասցրել տղամարդկանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:

Ժամը 18.05-ին, 61-ամյա տղամարդը Նալբանդյան գյուղից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել