Մեր մտքից չենք հանում Հադրութը և Շուշին վերադարձնելու գաղափարը. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ, քրդագետ «Հայոց Հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մենք պետք է իքներս մեզ համար ձևակերպենք ազգային օրակարգ։ Մեր մտքից չենք հանում Հադրութը և Շուշին վերադարձնելու գաղափարը, մեր մտքից չենք հանում առանց մեկ փամփուշտի հանձնված Քարվաճառի և Բերձորի նույն կերպ վերադարձը, մեր մտքից չենք հանում Շահումյանի, Արծվաշենի , Թալիշի և Մատաղիսի վերադարձը։ Մեր մտքից չենք հանում Սյունիքի առնվանզն անվգանգությունը ապահովող գոտու ստեղծման գաղափարը․․․

Հ․Գ․ Երբեք մտքովս չէր անցնի, որ սա գրելու եմ, որ վերը թվարկածաները մի օր կորցրած ենք լինելու ու ես գրելու եմ այն վերադարձնելու գաղափարը, միտքը մեր գլխից չհանելու մասին․․․

Հ․Գ․Գ․ Մեզ պետք է մի ստեղն, որից կվախենա աշխարհը․․․»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել