Պետական բյուջեից հատկացված միջոցներով հիմնանորոգվել է Նալբանդյան – Գետաշեն – Նոր Կեսարիա ճանապարհահատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են.

«2020 թվականին հիմնանորոգվել է Տ-3-11, /Հ-15/ (Արմավիր գ.) – Նալբանդյան – Գետաշեն – Նոր Կեսարիա – /Մ-5/ ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+000 հատվածը։ 3 կմ երկարությամբ պհիմնանորոգումը կատարել է «Ճանշինվարպետ» ՓԲԸ-ն։ Այս ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։ Այն վերջին անգամ հիմնանորոգվել էր մոտ 30 տարի առաջ։

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվել են հողային աշխատանքներ, կամուրջների վերանորոգում, կողնակների հարթեցում և լրացում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, գծանշում, անվտանգության տարրերի ապահովում և այլ աշխատանքներ։

Շինաշխատանքների տեխնիկական վերահսկողությունը կատարել են «Egis International» և «Սուֆետ» ընկերությունները»։

На изображении может находиться: дерево, небо, на улице и природа

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել