Արցախի ոստիկանությունը ծառայության է հրավիրում մինչև 30 տարեկան արական սեռի քաղաքացիներին

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ծառայության է հրավիրում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիներին։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային գումարտակում, իչպես նաև արագ արձագանքման դասակում, կրտսեր խմբի պաշտոններում ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիներն, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրասատականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

Ցանկացողները, մանրամասն տեղեկությունների համար, կարող են դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության կադրերի բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 1-02 կամ (047)-94-61-02»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել