Դեկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, ճանապարհը չզիջելու պատճառով տուժածն ու 22-ամյա մի երիտասարդ վիճաբանել են։ Վերջինս իր մոտ եղած ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է 30-ամյա տղամարդուն:
Երիտասարդը հայտնաբերվել է։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: