2021 թվականի հունվարի 1-ին Արցախում ծնվել է 5 երեխա

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են.

«2021թ. հունվարի 1֊ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 5 երեխա, որից՝ 4-ը բնական ճանապարհով, մեկը՝ կեսարյան հատումով։ Վերջինիս քաշը կազմել է 5 կիլոգրամ 450 գրամ։

Նորածիններից երեքը արական սեռի են, երկուսը՝ իգական։ Ծննդկանների և նորածինների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

ԱՀ առողջապահության նախարարությունը շնորհավորում է նորածինների ծնողներին, հարազատներին և ողջ հայությանը՝ Արցախում կյանքի շարունակության, հարատևման ու արցախցիների մաքառումի մեկնարկի ազդարարման կապակցությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել