Սահմանվել են առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, մի քանի այլ հաստատությունների թույլտվության համար տեղական տուրքի չափերը

Երևանի ավագանին դեկտեմբերի 22-ին որոշում է ընդունել, որով սահմանվել է Երևան համայնքում (այսուհետ՝ Երևան) տեղական տուրքերի 2021 թվականի դրույքաչափերը։

Որոշման 10-րդ կետի համաձայն, Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է`

1) առևտրի oբյեկտների համար` 120․000 /մեկ հարյուր քսան հազար/ դրամ,
2) հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար` 250․000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,
3) բաղնիքների (uաունաների) համար` 1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ դրամ,
4) խաղատների համար` 3․000․000 /երեք միլիոն/ դրամ,
5) շահումով խաղերի համար` 1․500․000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ,
6) վիճակախաղերի համար` 450․000 /չորս հարյուր հիսուն հազար/ դրամ։

Նշենք, որ նախորդ տարվա համեմատ այս տուրքերում փոփոխություն չի եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել