Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում դեռևս հայկական զինված կազմավորումներ կան․ Ալիև

«Կարող եմ ասել, որ ըստ մեր տեղեկությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում դեռևս հայկական զինված կազմավորումներ կան, որոնք չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, նրանցից շատերը զինաթափվել են, շատերն էլ ձերբակալվել են», – ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ նրա՝ նման հայկական կազմավորումները «հնարավորություն են ստացել լքել այդ շրջանները»:

«Նրանք, ովքեր հետևեցին այս առաջարկին, դուրս եկան և հանձնվեցին հայկական կողմին, բայց նրանց մի մասը դեռ մնում է»,- ասել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել