Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները ստուգելու են տեղեկատվությունը՝ Հադրութի շրջանում հրաձգության մասին, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ ՝ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։
«Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգում է տեղեկատվությունը՝ Հադրութի շրջանի Տող գյուղում ավտոմատ զենքի հնարավոր կիրառման մասին», – ասել է ՌԴ ՊՆ-ն:
Նախարարությունը հիշեցրել է, որ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել գերիների փոխանակման հերթական գործընթացը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Բաքու է տեղափոխել երկու ադրբեջանցու, և չորս հայ գերիներ վերադարձել են Հայաստան: