Վաղը հայտնի կդառնա նոր վարչապետի անունը

ՀՀԿ-ն այսօր կքննարկի վարչապետի վերանշանակման կամ նշանակման հարցը: ՀՀ կառավարության ներկայացրած հրաժարականից անցել է 9 օր: Վաղն արդեն հայտնի կլինի, թե ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը: Այդ առիթով այսօր ժամը 18:00-ին Հանրապետական կուսակցությունը հրավիրել է Գործադիր մարմնի նիստ, որին կհետևի ՀՀԿ խորհրդի նիստը:

Տեղեկացնենք, որ Հանրապետության Նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Այս նորմը սահմանվում է ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ մասով:

Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել