Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 28-ին արտահերթ նիստ է ընթանում։ Քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկել Կարեն Առուստամյանի թեկնածությունը։
Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց Արտակ Մանուկյանը։
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ անձնապես չի ճանաչում թեկնածուին․ «Այն ինչ դուք անում եք հիմա ձեր խմբակցությունով՝ զոռբայություն է, հովանավորչություն, կոռուպցիա է, ես այդ մասին առիթ կունենամ և ելույթումս կպարզաբանեմ, թե օրնեքի ինչ խախտմամբ եք այս թեկնածուին կրկին բերել էստեղ ու ուզում ամեն գնով խծկել Հաշվեքննիչ պալատ։ Սա ուղղակի անթույլատրելի է և կարծում եմ, դուք դրա հետևանքները դեռ կզգաք, կիմանաք։ ՈՒղղակի չգիտեմ, այդ պատասխանատվությունը կրելու առիթ կունենաք, թե՝ ոչ»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում