Եթե երեխաները սովորում են տասներկու տարի, ուրեմն արդյունքն էլ պիտի համաչափ լինի. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդկային կապիտալի ինդեքսի վերջին զեկույցում, որ հիմնված է 2015 թվականի տվյալների վրա, ամրագրվում էր, որ Հայաստանում 12-ամյա կրթությունն իրականում հավասար է 8-ամյա կրթության արդյունքներին, այսինքն այն արդյունքը, որ ցույց էին տալիս մեր սովորողները տասներկուամյա կրթության ավարտին, հավասար էր ութամյա կրթությանը։

Արդեն այս զեկույցից հետո՝ 2020-ի դեկտեմբերին, հրապարակվեցին մաթեմատիկայի միջազգային գնահատման վերջին արդյունքները, որ ցույց են տալիս, որ 2011-ից սկսած Հայաստանը գրանցել է շուրջ 50 միավոր առաջընթաց, ինչն ուսումնառության առումով հավասար է շուրջ մեկուկես տարվա։ Մենք ամենամեծ առաջընթաց գրանցած երկրներից ենք։ Բայց մեր տասներկուամյա կրթությունը նույնիսկ այս պայմաններում արդյունքով մոտենում է 9,5 տարվա։ Եթե երեխաները սովորում են տասներկու տարի, ուրեմն արդյունքն էլ պիտի համաչափ լինի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել