Ներյունգրի-Մոսկվա չվերթի ուղևորատար ինքնաթիռը «Վնուկովոյում» վայրէջք կատարելիս գլորվել է թռիչքուղուց դուրս, «ՏԱՍՍ»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Ներյունգրի-Մոսկվա մարդատար ինքնաթիռը դուրս է եկել «Վնուկովոյի» թռիչքուղուց», – նշում է աղբյուրը:
Ըստ տեղեկության՝ ինքնաթիռը գլորվել է մոտ 20 մետր:
«Անձնակազմը յոթ հոգուց է բաղկացած, ուղևորները 109 են: Բոլորը իջել են ինքնաթիռից: Օդանավակայանը չի փակվել»,-հայտնել են «ՏԱՍՍ»-ին։