Եթե քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, ընդ որում, նա գտնվում է այլ տեղանքում կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի որոշում կայացնել այդ անձին ձերբակալելու մասին:
Նշված հիմքերով` ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի:
Այդ դեպքում ձերբակալվածին արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում, պետք է մեղադրանք առաջադրվի: Կասկածյալին նշված ժամկետում կարող է մեղադրանք չառաջադրվել, եթե նա արգելանքի վերցվելու պահից 72 ժամվա ընթացքում իր նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոց չընտրելու հետևանքով ազատվել է արգելանքից:
Ձերբակալելու մասին որոշումն ի կատար ածելիս հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազն անմիջապես տեղյակ են պահում համապատասխան որոշումը կայացրած քրեական հետապնդման մարմնին:
Աղբյուր՝ Իրավաբան.net