Սիսիանի կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովուրդը այսօր ավելի խորն է հասկանում իրադրությունը։
«Մարդիկ Գորիսում ճանապարհ են փակել, մեքենաների կուտակումներ են առաջացել։ Բայց ես տրամաբանական հարց եմ տալիս․ ինչի՞ են ճանապարհը փակել։ Գորիսում էլ էր էս վիճակը լինելու, Կապանում էլ էր այս նույն վիճակը լինելու, Մեղրիում էլ, Շուռնուխում էլ։ Ժողովուրդը այսօր ավելի խորն է հասկանում իրադրությունը։ Ես այն կարծիքին եմ, որ սադրանքներին պետք է չտրվենք։ Մարդիկ կան՝ ուզում են բախումներ հրահրեն։ Բայց ես գործարք եմ առաջարկում ճանապարհը փակածներին։ Այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Գորիսում, Կապանում և Մեղրիում։ Մարդիկ գալու էին իրենց աջակցությունը հայտնելու, իրենք դրա համար են փակել ճանապարհը։ Եթե էդպես չի, ուրեմն բացեք ճանապարհը գնանք Գորիս, տեսնենք՝ ինչ է կատարվում, մարդիկ ինչ են խոսում։ Մարդիկ շատ հարցեր ունեն մեզ, ճիշտ հարցեր են, կոշտ հարցեր են և այո, ես ընդունում եմ մեր պատասխանատվությունը, մենք պետք է այդ հարցերին պատասխանենք։ Կան նաև հարցեր, որոնց պատասխանը մենք դեռ չունենք»,-նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում