ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների նիստին Իլհամ Ալիևի ելույթին անդրադառնալիս պետք է գիտակցել, թե ինչ նպատակ է հետապնդում հակառակորդ երկրի ղեկավարը, ուստի նրա խոսքերը Հայաստանում չպետք է դառնան ներքաղաքական շահարկումների առարկա։
Ակնհայտ է, որ ռազմատենչ հռետորաբանությամբ, հայատյաց քարոզչությամբ, Հայաստանի Հանրապետության տարածքների հանդեպ բազմիցս հավակնություններ ներկայացրած Ալիևը, որը տապալել է ցանկացած փոխզիջումային լուծում, և հանդես եկել մաքսիմալիստական դիրքորոշմամբ՝ այժմ փորձում է օգտվել առկա իրավիճակից և մեղքը բարդել հայկական կողմերի վրա։
Հակառակորդ երկրի ղեկավարի նպատակը պետք է հստակ հասկանալ և որևէ կերպ չնպաստել դրա իրագործմանը, իսկ մեր բացթողումների վերլուծությունը պետք է անենք առանց Ալիևի «ջաղացին» ջուր լցնելու։